Dolce & Gabbana-ի գարուն-ամառ 2015 հավաքածուի ցուցադրությունը Միլանի Նորաձևության շաբաթվա շրջանակում (լուսանկարներ)
Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան շարունակում են զարգացնել իսպանական թեման, որը սկսել էին դեռևս հունիսին տղամարդկանց հավաքածուի ցուցադրությամբ, գրում է buro247.ru-ն։
Կարմիր ծաղիկներ, սև ժանյակներ, ոսկեկար և հարուստ ասեղնագործություն՝ դիզայներների ոգեշնչումն ամեն դեպքում ճանաչելի է դառնում։ Կանանց նոր հավաքածուում գլխավոր գույնը կարմիրն է՝ սևի, սպիտակի համադրությամբ։ Այստեղ ալ կարմիրը ոչ թե արյան, այլ ճակատագրական կրքի գույնն է, թեև իսպանական և իտալական մշակույթներում նրանք միշտ միասին են։
Dolce & Gabbana-ի գարուն-ամառ 2015 հավաքածուի ցուցադրությունը կայացել է Միլանի Նորաձևության շաբաթվա շրջանակում, որն ընթանում է սեպտեմբերի 17-23-ը։
![]()


![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()










