ԵՄ-ն «Հարավային հոսքի» ապագան Ռուսաստանի հետ քննարկելու պատրաստակամություն է հայտնել
Եվրամիությունը միշտ պատրաստ է քննարկել «Հարավային հոսք» նախագծի ապագան, այդ թվում՝ Բեռլինում սեպտեմբերի 26-ին նախատեսված եռակողմ խորհրդակցությունների շրջանակներում, հայտարարել է էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատարի մամուլի քարտուղար Մարլին Հոլզները, գրում է korrespondent.net-ը:
«Մենք միշտ բաց ենք «Հարավային հոսքը» քննարկելու համար» ,- ասել է նա:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ այսօրվա դրությամբ ենթադրվում է, որ Բեռլինում հանդիպման շրջանակներում կքննարկվի Ուկրաինա գազամատակարարման հարցը: «Եթե հարց բարձրացվի «Հարավային հոսքի» մասին, ապա մենք կկարողանանք այն քննարկել»,- ասել է Հոլզները:
Հունիսին էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերը կոչ էր արել դադարեցնել նախագծի զարգացումը, մինչև այն չհամապատասխանի Եվրամիության նորմերին:
«Հարավային հոսքը» 63 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ գազամուղ է, որն անցնելու է Սև ծովի ավազանով Հարավային և Կենտրոնական Եվրոպայի երկրներ:










