Օբաման մտահոգված է դանակով զինված տղամարդու՝ Սպիտակ տան տարածք ներխուժելու կապակցությամբ

22:31 • 22.09.14

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անհանգստացած է դանակով զինված տղամարդու` ԱՄՆ Սպիտակ տան տարածք մուտք գործելու փորձի առիթով: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:


Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան. 42-ամյա Օմար Գոնսալեսը, արհամարհելով անվտանգության աշխատակիցների  բանավոր հորդորները, անցել է Սպիտակ տան ցանկապատի վրայով և մոտեցել ԱՄՆ նախագահի նստավայրին:


Գոնսալեսին ձերբակալել են միայն այն բանից հետո, երբ վերջինս արդեն շենք է ներխուժել: Նրա ձեռքին դանակ է եղել: Դեպքից հետո Սպիտակ տան անվտանգության միջոցառումները խստացվել են:


Ներխուժման պահին նախագահ Օբաման իր ընտանիքի հետ դրսում է գտնվել: «Նա նշել է, որ իր ընտանիքը ապրում է Սպիտակ տանը, և որ ինքը մտահոգված է դեպքի կապակցությամբ»,-հայտնել է Ջոշ Էռնեստը: