Երեք օրում 10 միլիոն հատ նոր iPhone է վաճառվել

18:08 • 22.09.14

Ամերիկյան Apple ընկերությունն առաջիկա 3 օրում ավելի քան 10 միլիոն հատ նոր iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոն է վաճառել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը: Դա ռեկորդային ցուցանիշ է iPhone-ի վաճառքների ողջ պատմության ընթացքում, հստակեցնում են Apple-ում:

 

Ինչպես հայտնել է Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը, վաճառքի ծավալները գերազանցել են ընկերության ակնկալիքները: Նա հավելել է, որ ընկերությունը կարող էր ավելի շատ iPhone վաճառել ավելի մեծ պահեստների առկայության դեպքում:

 

Անցած տարի առաջին երեք օրվա ընթացքում վաճառվել է 9 միլիոն հատ iPhone 5 և 5s:

 

Նոր սմարթֆոնները գնման համար հասանելի են ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոնկոնգում, Ճապոնիայում, Պուերտո-Ռիկոյում, Սինգապուրում և Մեծ Բրիտանիայում:

 

Երեք օրում 10 միլիոն հատ նոր iPhone է վաճառվել