Ճապոնիան սեփական թռչող ռադարները կմշակի

17:49 • 22.09.14

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռ ստեղծելու նոր ազգային ծրագրի մշակման անհրաժեշտության մասին, գրում է lenta.ru-ն` Defence News-ին հղումով:

 

Ճապոնիայի ինքնապաշտպանության օդուժի կազմում նոր թռչող ռադարը պետք է փոխարինի ամերիկյան E-2C Hawkeye սարքին: Ծրագիրը կֆինանսավորվի 2015-ին:

 

Ընդհանուր առմամբ, սարքն ավարտին հասցնելու ժամկետ է որոշվել 2025 թիվը:

 

Նման որոշումը հիմնականում կապված է Չինաստանի և Ռուսաստանի կողմից աճող ճնշման հետ, որոնց ինքնաթիռները վերջին ժամանակներում հաճախ են հայտնաբերվում Ճապոնիայի օդային սահմանների մոտ:

 

Ճապոնիան սեփական թռչող ռադարները կմշակի