Ջոզեֆ Գորդոն-Լևիթը կխաղա Սնոուդենի դերը. ԶԼՄ-ներ

13:21 • 22.09.14

33-ամյա ամերիկացի դերասան Ջոզեֆ Գորդոն-Լևիթը կխաղա Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի դերն Օլիվեր Սթոունի ֆիլմում, գրում է BBC-ն: Այդ մասին հայտնի է դարձել Հոլիվուդում առկա աղբյուրների միջոցով:

 

Ֆիլմը մասամբ հիմնված կլինի Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերենայի «Ութոտնուկի ժամանակը» գրքի վրա, որի իրավունքներն ավելի վաղ ձեռք է բերել Սթոունը:

 

Նկարահանումները նախատեսված է սկսել այս տարվա դեկտեմբերին կամ հաջորդ տարվա առաջին եռամսյակում:
Օլիվեր Սթոունը կլինի ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը: Նա նաև կզբաղվի ֆիլմի պրոդյուսերությամբ Էրիկ Կոպելոֆի և Մորից Բորմանի հետ:

 

Անցած տարի Էդվարդ Սնոուդենն ամերիկյան և բրիտանական ԶԼՄ-ներին է փոխանցել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի տեղեկությունները, որոնք վերաբերում են ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից իրականացված լրտեսության ծրագրերին:

Ջոզեֆ Գորդոն-Լևիթը կխաղա Սնոուդենի դերը. ԶԼՄ-ներ