Բջջայինով կառավարվող լապտերը կարող է աշխատել 25 տարի և փոխել գույնը՝ ըստ տիրոջ տրամադրության (տեսանյութ, լուսանկարներ)
LIFX կոչվող լապտերի արտադրության համար 2012 թվականին Kickstarter դրամահավաքի էջում հավաքվել էր 1,3 միլիոն դոլար, գրում է Daily Mail-ը: Այժմ, մեկ տարի անց, լապտերն արդեն արտադրության է հանվել հանրության համար:
Դրանք ունեն Wi-Fi, LED լուսավորում, կարող են փոխել լույսի գունավորումը: Կառավարվում են բջջային հեռախոսի միջոցով:
Դրանք հեշտորեն կարելի է տեղադրել սովորական կենցաղային լամպերի վրա: Մեկ էլեկտրական լամպն արժե 99 դոլար:













