Maven արբանյակը հասել է Մարս մոլորակի ուղեծիր

09:28 • 22.09.14

Ամերիկյան օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի Maven արբանյակը հասել է Մարս մոլորակի ուղեծիր, հայտնում է CNN-ը:

 

Դա տեղի է ունեցել Երկրից տրված մեկնարկից տասն ամիս տևած «ուղևորությունից» հետո:

 

«Կարմիր մոլորակում» 2,5 տոննա քաշով Maven-ն ուսումնասիրելու է կլիմայական փոփոխությունները: Սակայն դրա համար արբանյակին հարկավոր կլինի նախ մոտ վեց շաբաթ կարգավորել իր սարքավորումները:

 

Maven (Mars Atmosphere and Volatiles Evolution) ծրագրի արժեքն է 671 մլն դոլար, սա Մարսի մթնոլորտի ճակատագիրը պարզաբանելու առաջին փորձն է:

 

Maven արբանյակը հասել է Մարս մոլորակի ուղեծիր