Միլանում բացվել է վերջին 50 տարվա ընթացքում Մարկ Շագալի ամենախոշոր իտալական ցուցահանդեսը (լուսանկարներ)

16:40 • 22.09.14

Միլանի Palazzo Reale պատկերասրահում բացվել է Մարկ Շագալի աշխատանքների ցուցադրությունը, որն ամենախոշորն է Իտալիայում վերջին 50 տարվա ընթացքում։ Քաղաքի հյուրերն ու բնակիչները կտեսնեն ավելի քան 200 աշխատանք, գրում է buro247.ru-ն։

 

Կտավները Միլան են բերվել Նյու Յորքի Ժամանակակից արվեստի և Մետրոպոլիտեն թանգարաններից, Փարիզի Պոմպիդու կենտրոնից, Վաշինգտոնի Արվեստների ազգային պատկերասրահից, Ռուսական թանգարանից և ավելի քան 50 պետական և մասնավոր հավաքածուներից։

 

Ցուցադրությունն այցելուներին ծանոթացնում է Շագալի անկրկնելի ոճին, որն իր մեջ ներառել է հրեական և ռուսական մոտիվներ, ֆրանսիական ավանգարդի ավանդույթներ։ Միլանից հետո ցուցադրությունը «կմեկնի» Բրյուսել։
Միլանում ցուցադրությունը կտևի 2014թ. սեպտեմբերի 17-ից մինչև 2015թ. հունվարի 18-ը։

В Милане открылась крупнейшая за 50 лет итальянская выставка Марка Шагала

В Милане открылась крупнейшая за 50 лет итальянская выставка Марка Шагала (фото 1)

В Милане открылась крупнейшая за 50 лет итальянская выставка Марка Шагала (фото 2)

 


 

Միլանում բացվել է վերջին 50 տարվա ընթացքում Մարկ Շագալի ամենախոշոր իտալական ցուցահանդեսը (լուսանկարներ)