$20.000-ի և $15.000-ի ոսկյա զարդեր պարունակող չհրկիզվող պահարանի գողությունը բացահայտվել է

17:08 • 22.09.14

Սեպտեմբերի 9-ին, ժամը 02.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մ. Խորենացու փողոցի 49 շենքի մի բնակարանից գողացել են չհրկիզվող պահարանը:


Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ սեպտեմբերի 8-ի ժամը 22.30-ից մինչև սեպտեմբերի 9-ի ժամը 02.15-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելու միջոցով բնակարանի ննջասենյակի պահարանից գողացել են չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է 20.000 ԱՄՆ դոլար և 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր:


Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1978 թ ծնված Արմեն Ա-ն, որին օժանդակել էր նրա բարեկամ Վլադիմիր Վ.-ն: Արմեն Ա.-ն ձերբակալված է:


Վլադիմիր Վ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:


Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: