Յոկո Օնոն ՄԱԿ-ին է փոխանցել Imagine երգն օգտագործելու իրավունքը (տեսանյութ)
The Beatles լեգենդար խմբի անդամ Ջոն Լենոնի այրին շռայլ քայլ է արել. Յոկո Օնոն ՄԱԿ-ին է փոխանցել ամուսնու հայտնի Imagine երգն օգտագործելու իրավունքը, գրում է buro247.ru-ն։
Այս երգը վաղուց դարձել է բռնության բոլոր հակառակորդների հիմնը։ Յոկո Օնոն նվիրել է երգը Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ։
Լենոնը երգը գրել է 1971-ին։ Երգում հեղինակը հավասարության և եղբայրության կոչ է անում Երկրի բոլոր բնակիչներին՝ անկախ պետություններից և կրոններից։










