Վարշավայում մեկնարկել է ԵԱՀԿ մարդու իրավունքների հարցով խորհրդակցությունը
Վարշավայում աշխատանքն է սկսել ԵԱՀԿ ամենամյա խորհրդակցությունը, որի մասնակիցները կարծիքներ են փոխանակում Եվրոպայի տարածքում հումանիտար իրավիճակի շուրջ օրակարգի փաստացի խնդիրների վերբերյալ:
Ինչպես հայտնում է Газета.Ru-ն` դիվանագիտական գերատեսչության մամլո կենտրոնին հղումով, միջոցառմանը կմասնակցեն ԵԱՀԿ 57 անդամ պետության պաշտոնական պատվիրակությունները, միջազգային կառույցների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
«Նախատեսվում է քննարկել մարդու իրավունքներին վերաբերող խնդիրների լայն շրջանակ, այդ թվում` երեխաների իրավունքների պաշտպանությունը, իրավունքի գերակայությունը, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը, ԶԼՄ-ների ազատությունը և լրագրողների պաշտպանությունը, գենդերային հավասարությունը, կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը», -ասվում է հաղորդագրության մեջ:










