Ուշագրավ 10 փաստ Պենտագոնի մասին
Պենտագոնն աշխարհի ամենահայտնի կառույցներից մեկն է, և դա էլ ավելի է ընդգծվում, երբ հայտնի են դառնում որոշ ուշագրավ փաստեր ամերիկյան ռազմական գերատեսչության մասին: Այս մասին գրում է Viralnova.com-ը` ներկայացնելով 10 հետաքրքիր փաստ Պենտագոնի մասին:
1. Այն նախատեսված չի եղել պաշտպանության նախարարության համար:
ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը մտադրություն չի ունեցել Պենտագոնը պաշտպանության նախարարության շենք դարձնել: 1930-ին նա այլ կառույց էր նախատեսել պատերազմի և նավատորմի բաժինների համար, սակայն դրանց տարածքն այնքան էլ բավարար չէր, և Ռուզվելտը հրամայել է նոր շենք կառուցել, որը 40000 աշխատակցի և 10 000 մեքենա կտեղավորեր:
2. Այն կրկնակի անգամ ավելի մեծ է, քան «Էմփայր Սթեյթ Բիլդինգը»:
3. Պենտագոնի հարևանությամբ «Դժոխքի հատակ» անվանումն ստացած վայր կա: Այն հայտնի է որպես կարմիր լույսի թաղամաս:
4. Սառը պատերազմի ժամանակ այն ստացել էր «Զրո հարկ» անվանումը, քանի որ կարծում էին, որ եթե ԽՍՀՄ-ն միջուկային պատերազմ սկսի, ապա առաջին թիրախը Պենտագոնը կլինի:
5. Պենտագոնի միջանցքների երկարությունը 28 կմ է կազմում:
6. 1943-ին բացվելուց հետո Պենտագոնում միայն մեկ անգամ է վերանորոգում կատարվել, որը 17 տարի տևելով` ավարտվել է 2011-ին և 4.5 մլրդ դոլար արժեցել:
7. Պենտագոնն ընդամենը 5 հարկանի շենքի բարձրություն ունի: Դիզայներները դա արել են նաև Պոտոմակ գետի շուրջ մայրաքաղաքի տեսքը չփչացնելու համար:
8. Պենտագոնում վերելակներ չկան:
9. Պենտագոնը կառուցվել է ռեկորդային արագությամբ` ընդամենը երկու տարում:
10. Պենտագոնում լոգասենյակները կրկնակի անգամ ավել են, քան դրա կարիքը կա շենքում:










