Նոր ուսումնասիրությունները բացահայտել են քաղցկեղի առավել թաքնված տեսակները

23:37 • 22.09.14

Քաղցկեղով հիվանդների գրեթե կեսի մոտ հիվանդությունն ախտորոշվում է զարգացման ավելի ուշ փուլում, ինչն էլ մեծացնում է հիվանդության վրա ծախսվող միջոցների քանակն ու մահացության ռիսկը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Guardian-ին:


Cancer Research UK բրիտանական կազմակերպության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2012 թվականին Բրիտանիայում քաղցկեղի դեպքերի 46%-ի ախտորոշումը իրականացվել է երրորդ կամ չորրորդ փուլերում: Վաղ շրջանում քաղցկեղային հիվանդություններն ախտորոշվել են 23% դեպքերում: Մասնավորապես՝ մաշկի քաղցկեղը 93 տոկոսով  ախտորոշվել է վաղ փուլում, կրծքի քաղցկեղի դեպքում այդ ցուցանիշը կազմել է 83 տոկոս, շագանակագեղձի քաղցկեղինը՝ 61 տոկոս,  թոքերի քաղցկեղինը՝  23 տոկոս, ձվարանների քաղցկեղինը՝ 44  տոկոս:


 2012 թվականին Բրիտանիայում «քաղցկեղ» ախտորոշումն են տվել 331.487 հիվանդի, նրանցից 162.000-ը մահացել է:
 

Նոր ուսումնասիրությունները բացահայտել են քաղցկեղի առավել թաքնված տեսակները