Գիտնականները պարզել են տրամադրություն բարձրացնող բույրերը
Սթրեսից խուսափելու համար շատերն սկսում են մեծ քանակությամբ քաղցրավենիք օգտագործել, սակայն ավելորդ լիցքերց առանց կալորիաների ազատվելու առավել արդյունավետ տարբերակ էլ կա: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Kedem-ին:
Քանի որ կանայք ավելի լավ են տարբերակում բույրերը, նրանց համար նման միջոց կարող է հանդիսանալ կիտրոնը, իսկ տղամարդկանց պարագայում ավելի դյուրին է՝ նրանց ուրախացնում է ցանկացած «համեղ» բույր:
Բրիտանացի մասնագետների իրականացրած հարցումները ցույց են տվել, որ թարմ կիտրոնի բույրը բարձրացնում է կանանց 34%-ի տրամադրությունը, երկրորդ տեղում թարմ հացի (15%), երրորդ տեղում լվացված սպիտակեղենի (12%) բույրն է:
Տղամարդկանց մոտ պատկերն այլ է՝ տապակած, ապխտած մսի բույրը 1-ին, թարմ հացինը՝ 2-րդ և նոր եփված սուրճինը՝ 3-րդ տեղում է:










