Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Իրանի նախագահը կհանդիպեն 1979-ից ի վեր առաջին անգամ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին մտադիր են երկկողմ հանդիպում անցկացնել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի նիստի շրջանակում, գրում է Интерфакс-ը։
Դա կլինի 1979-ից ի վեր առաջին բրիտանա-իրանական նման մակարդակի հանդիպումը։
Դիտորդների կարծիքով՝ Քեմերոնը կփորձի համոզել Իրանի նախագահին, որ անհրաժեշտ է միանալ միջազգային կոալիցիայի գործողություններին՝ ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման։
Նախկինում Իրանը հրաժարվում էր մասնակցություն ունենալ կոալիցիայում։










