Կատալոնիայում անկախության կողմնակիցների թիվը հասել է 60%-ի. հարցում
Կատալոնիայի բնակչության 58.8%-ը «հիմնականում» կամ «ամբողջությամբ» աջակցում է Իսպանիայից անկախանալու գաղափարին, 31.9%-ը դեմ է, վկայում են Omnibus հասարակական կարծիքի կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները, փոխանցում է Взгляд-ը։
Հարցվածներին խնդրել են նաև պատասխանել՝ արդյոք անհանգստանում են Կատալոնիայի՝ պետականություն ձեռք բերելու կապակցությամբ։ 30%-ը հայտարարել է, որ «ընդհանրապես չի վախենում», մոտ 11%-ը պատասխանել է, որ «շատ է վախենում»։
Կատալոնիայի բնակչության մեծ մասը՝ 87.6%, հայտարարում է, որ ընդունում է նոյեմբերի 9-ի հանրաքվեի արդյունքները, և միայն 9%-ը նշել է, որ չի ընդունում։
Հարցմանը մասնակցել է 1600 մարդ։
Կատալոնիայի իշխանությունները մտադիր են հանրաքվե անցկացնել նոյեմբերի 9-ին:










