Amnesty International-ը քննադատել է Չինաստանին «կտտանքների գործիքներ» արտադրելու և արտահանելու համար
Վերջին տասը տարվա ընթացքում կտտանքների համար նախատեսված գործիքներ արտադրող ընկերությունների թիվը Չինաստանում ավելացել է ավելի քան 4 անգամ և հասել 130-ի, գրում է dw.de-ն:
Այդ ընկերությունները բավականին մեծ գումարներ են աշխատում մարդկանց խոշտանգելու համար նախատեսված գործիքներ վաճառելով, հայտնում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Պատրիկ Վիլկենը:
China Xinxing Import and Export Corporation ընկերությունը պատկանում է պետությանը, արտադրում է ձեռնաշղթաներ, աթոռներ, որոնց վրա մարդկանց կարելի է կապել, էլեկտրաշոկային ատրճանակներ և շատ այլ սարքավորումներ, որոնք արտահանվում են ավելի քան 40 աֆրիկյան երկրներ:
Անհանգստացնող է նաև այն փաստը, որ բացի արտահանումից այդ ապրանքներն ակտիվ օգտագործում են նաև Չինաստանի ղեկավար և իրավապահ մարմինները, ինչը մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Այդ սարքավորումները նաև արտահանվում են Կամբոջա, Նեպալ, Եգիպտոս, Գանա, Մադագասկար:










