Կառուցապատողը խաբել է ԱՄԷ-ի իշխանություններին՝ նախագծի փոխարեն համակարգչային խաղից սքրինշոթ ցույց տալով
CityScape անշարժ գույքի ցուցահանդեսի մասնակիցներից մեկը խոստովանել է, որ իրական նախագծի փոխարեն ցույց է տվել համակարգչային խաղի սքրինշոթ, գրում է lifenews.ru-ն:
Նման քայլի է դիմել Visionary Property ինժեներային շինարարական ընկերությունը: Ընկերությունը մասնակցել է Դուբայում կազմակերպված միջոցառմանը, որտեղ ողջ աշխարհից տարբեր ընկերություններ ցուցադրում են իրենց նախագծերը:
Նրա Dubai Metro City նախագիծը նկարագրվել է որպես «ֆուտուրիստական քաղաքային կենտրոն, բիզնեսի, առևտրի համար հնարավորությունների հանգույց՝ բնակելի թաղամասերով և տեսարժան վայրերով»:
Ենթադրվում էր, որ նախագիծը դիզայնի տեսանկյունից կատարյալ է լինելու:
Ապագայի քաղաքի նախագիծն իսկական սենսացիա էր դարձել: Սակայն օրերս նախագծի ղեկավար Աբդուլ ալ Թյուրքը խոստովանել է, որ ցուցահանդեսին ներկայացված բոլոր պատկերները SimsCity համակարգչային խաղից սքրինշոթեր են եղել: Ընկերությունը սեփական նախագծեր չի ունեցել:
Այնուամենայնիվ, Աբդուլ ալ Թյուրքի խոսքով՝ ընկերությունը չի պատրաստվում հրաժարվել իր նախագծից, այն պատրաստվում է ստեղծել յուրահատուկ քաղաք՝ խաղից արված սքրինշոթի համաձայն:










