Dior Les Parfums՝ նոր գիրք ընկերության օծանելիքների պատմության մասին
Տաղանդավոր պարֆյումերներ, շքեղ շշեր և գեղարվեստական կարճ ֆիլմեր. Dior-ի բույրերից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ պատմությունը։ Եվ զարմանալի չէ, որ նորաձևության տունը որոշել է միավորել այդ բոլոր պատմությունները մեկ ամբողջական գրքում, գրում է buro247.ru-ն։
Նոր գրքում հավաքված է Dior-ի պարֆյումերիայի ամբողջ պատմությունը՝ 1947թ. առաջին բույրերից մինչև վերջին նորույթները։ Տեքստի հեղինակ Չենդլեր Բուրն ուսումնասիրել է նորաձևության տան ամենահին արխիվները, ինչը թույլ է տվել բացահայտել ընթերցողներին անհայտ փաստեր հայտնի բույրերի մասին։
Գիրքը թողարկվել է այս շաբաթ։










