Ամերիկացիները տասնյակ իսլամիստների են ոչնչացրել Սիրիայում
Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին ԱՄՆ-ի հասցված հարվածների հետևանքով տասնյակ իսլամիստներ են ոչնչացվել, հայտնում է gazeta.ru-ն:
Հստակեցվում է, որ կան նաև վիրավորներ, և խոսքը Ռաքքա քաղաքի մասին է:
Ավելի վաղ հայտնի էր դաձել, որ ԱՄՆ-ն և նրա արաբ դաշնակիցները հարվածներ են հասցնում Սիրիայում իսլամիստների դիրքերին: BBC-ն այս առիթով հայտնում է, որ հնարավոր է՝ խոսքը հինգ արաբական երկրի մասին է: Ներկայում իր մասնակցությունը հաստատել է Հորդանանը:
Պենտագոնը տվյալներ չի հրապարակում՝ նախքան գործողության ավարտը: Իսկ գործողությունը շատ ինտենսիվ է: Ամերիկացիները ռմբակոծիչ օդանավերից բացի նաև հրթիռներ են արձակում նավերից: Թիրախն Իդլիբի և Հալեպի նահագներում իսլամիստների դիրքերն են:










