Գարսիա Մարկեսի գործերը կթողարկվեն էլեկտրոնային գրքերի տեսքով

15:57 • 23.09.14

Կոլումբացի հանգուցյալ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի գրքերը կթողարկվեն առցանց տարբերակով, հայտնում է The Los Angeles Times-ը:

 

Խոսքն անգլալեզու և իսպանալեզու հրատարակությունների մասին է: Հայտնի է, որ հայտնի հեղինակի 18 գործ կհայտնվի իսպաներեն էլեկտրոնային գրքերի տեսքով:

 

Առաջին անգամ կթողարկվեն Գարսիա Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ», «Գեներալն իր լաբիրինթոսում», «Լուրեր մի առևանգումից», «Սիրո և այլ չարքերի մասին», «Հիշողություններ իմ տխուր պոռնիկների մասին» և այլ գործեր:

Նորույթներն ակնկալվում են հոկտեմբերի կեսին:

 

Գարսիա Մարկեսը մահացել էր ապրիլին 87 տարեկանում:

 

Գարսիա Մարկեսի գործերը կթողարկվեն էլեկտրոնային գրքերի տեսքով