Եռյակը հերթական դռնփակ նիստն է անում

14:37 • 23.09.14

«Ժառանգություն» խմբակցությունում քիչ առաջ մեկնարկեց եռյակի դռնփակ նիստը։ Ինչպես նախապես հայտարարվել էր, հանդիպման ընթացքում քաղաքական ուժերը հստակեցնելու են 8 մարզային այցելությունների ժամանակացույցը:


Հանդիպմանը մասնակցում են ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը ու ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: ՀԱԿ-ից խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ու քարտուղար Արամ Մանուկյանը, «Ժառանգություն»-ից՝ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ու քարտուղար Թևան Պողոսյանը: