«Ֆիրդուսի» տոնավաճառում փակ են բոլոր տաղավարները. առևտրականները բողոքում են

16:41 • 23.09.14

Երևանի հայտնի «Ֆիրդուսի» տոնավաճառում այսօր առավոտից փակ են բոլոր տաղավարները: Առևտրականները բողոքի ցույց էին անում կառավարության շենքի դիմաց և սպառնում են գործադուլ անել:


Հիշեցնենք, որ նրանք և մայրաքաղաքի մի շարք այլ տոնավաճառների աշխատակիցներ այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց արեցին՝ ընդդեմ հոկտեմբերի մեկից ուժի մեջ մտնող նոր օրենսդրական փոփոխությունների:

«Մեր տները դրել ենք առևտրի մեջ, որ կարողանանք ընտանիք պահել, իսկ էսօր իրենց օրենքներով ամեն ինչ անում են, որ թողնենք ու գնանք էստեղից»,- Tert.am-ի հետ զրույցում բորբոքված հայտարարեց առևտրականներից մեկը:


«Ֆիրդուսի» վաճառականներից մեկն է բացատրելով նոր փոփոխությունների էությունը՝ հայտարարեց, որ դա ծուղակ է իրենց համար, իրենք չեն կարողանալու հաղթահարել նոր հարկային բեռը: