ԱՄՆ-ն 71 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Գազայի հատվածի պաղեստինցիներին
Միացյալ Նահանգները 71 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Գազայի հատվածի պաղեստինցիներին: Այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուսղար Ջոն Քերիի հայտարարության մեջ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Հայտարարությունում նշվում է, որ այժմ 58 հազարից ավելի մարդ թաքնվում է ՄԱԿ-ի տրամադրած թաքստոցներում:
Հաղորդագրությունում ընդգծվում է, որ տրամադրվող գումարից 59 միլիոն դոլարը պետք է գնան ՄԱԿ-ի առաքելությանը, որն ուղղված է պաղեստինցիների օգնությանը, իսկ 12 միլիոն դոլարը նախատեսված է մասնավորապես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համար: Այդ միջոցները կծախսվեն պաղեստինցիներին ջրով, վրաններով, սննդամթերքով և դեղորայքով ապահովելու համար:
Հուլիսի վերջին Ջոն Քերին հայտնել էր Գազայի հատվածի բնակիչներին 47 միլիոն դոլար տրամադրելու մասին, այդկերպ ընդհանուր գումարը, որ ԱՄՆ-ն կծախսի պաղեստինցիներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար, կկազմի 118 միլիոն դոլար:










