Մոսկվայի «ГУМ» առևտրի կենտրոնից մարդկանց տարհանել են՝ ռումբի մասին ահազանգից հետո
Մոտ 500 մարդ է տարհանվել Մոսկվայի կենտրոնում գտնվող «ГУМ» առևտրի խոշոր կենտրոնից՝ պայթուցիկ սարքի մասին հաղորդումից հետո, РИА Новости գործակալությանը հայտնել է մայրաքաղաքի իրավապահ մարմիններում աղբյուրը:
«11:15 զանգ է ստացվել ականապատման մասին, իրականացվում է տարհանում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
РИА Новости-ին դեռևս չի հաջողվել պաշտոնապես հաստատել այդ տեղեկությունը:
«ГУМ»-ի գլխավոր բաժնետեր Bosco di Ciliegi ընկերության տեղեկատվական ծառայությունից հայտնել են, որ «ГУМ»-ը տեխնիկական պատճառներով փակ է մինչև 13:00»-ն: Ընդ որում՝ զրուցակիցը չի հստակեցրել, թե որն է պատճառը: Միևնույն ժամանակ Bosco di Ciliegi-ի խանութներից մեկում տարհանման փաստը հաստատել են:
«ГУМ»-ը Ռուսաստանի մայրաքաղաքի գլխավոր խորհրդանիշներից է:










