Իտալուհին 350 կիլոգրամ քաշով դդում է աճեցրել

23:59 • 23.09.14

Ռեկորդային չափերով դդումը ծնունդ է առել Իտալիայի Բրեշիա նահանգի հողամասերից մեկում: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով ANSA-ին:


Մարոնեյում գտնվող Իզեո լճի մոտակայքում 21-ամյա Մարիառոզա Բուֆալոյին հաջողվել է 350 կգ կշռող դդում աճեցնել:


Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ աղջիկը մտադիր է սեպտեմբերի 14-ին Սալե Մարազինոյում անցկացվող դդումի ազգային առաջնությանը մասնակցել: