Ադրբեջանում «Իսլամական պետության» և այլ խմբավորումների բազմաթիվ զինյալներ են ձերբակալվել

14:40 • 23.09.14

Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը լայնամասշտաբ օպերատիվ - հետախուզական գործողություն է իրականացրել, որի հետևանքով բազմաթիվ զինյալներ են ձերբակալվել, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

 

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ խոսքն Ադրբեջանի 26 քաղաքացիների մասին է, որոնք կռվել են «Իսլամական պետության» և այլ ապօրինի զինված խմբավորումների կազում:  Վերջիններիս թվում են «Թայֆաթուլ Մանսուր», «Թահրիքի Թալիբան» և այլ խմբավորումներ:

 

Հարուցվել է քրեական գործ: Ադրբեջանական օրենսդրությամբ կասկածյալներին սպասվում է մինչև քսան տարվա կամ ցմահ ազատազրկում: