Իտալիայում սառեցվել են Ուկրաինայի նախկին վարչապետ Ազարովի որդու ակտիվները
Իտալիայում սառեցվել են Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի որդու՝ ուկրաինա-ավստրիացի գործարար Ալեքսեյ Ազարովի ակտիվները: Այդ մասին ասվում է Իտալիայի ֆինանսների նախարարության ուժային ստորաբաժանման՝ Ֆինանսական գվարդիայի պաշտոնական հայտարարության մեջ, գրում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Ազարովին են պատկանել Սարդինիայում առանձնատներ և հողային տարածքներ:
Ալեքսեյ Ազարովի նկատմամբ համապատասխան գործողությունները կապված են Ուկրաինայում պետական ֆոնդերից միջոցների յուրացման և դրանք անօրինական ճանապարհով երկրի սահմաններից դուրս հանելու հետ կապված փաստերի վերաբերյալ բացված հետաքննության հետ:










