«Կալաշնիկով»-ը հրաժարվել է համագործակցել Սթիվեն Սիգալի հետ. ԶԼՄ-ներ

09:35 • 23.09.14

Ռուսական «Կալաշնիկով» ընկերության ղեկավարությունն աննպատակահարմար է համարում ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալին իր գովազդում ներառելը և որոշել է պայմանագիր չկնքել նրա հետ, գրում է Взгляд-ը՝ Известия թերթին հղումով:

 

Ընկերությունում նշել են, որ իրենք վերանայել են պլանները ոչ միայն այն պատճառով, որ ամերիկյան շուկան այժմ փակ է կոնցեռնի համար։ «Այս պահին մենք մտադիր չենք Սթիվեն Սիգալին ներառել գովազդում։ Այժմ մենք գտնվում ենք նոր բրենդի ձևավորման վերջին փուլում, և ավելի շատ ուշադրություն ենք հատկացնում բովանդակությանը»,- ասել են ընկերությունում։

 

«Կալաշնիկով»-ը Սիգալի հետ բանակցություններ է վարել այս տարեսկզբին։ Այդ ժամանակ ենթադրվում էր, որ հոլիվուդյան աստղը կդառնա բրենդի դեմքը և կամրապնդի դիրքերն ԱՄՆ-ում։