Լուվրում վերանորոգման աշխատանքներ են սկսվել
Աշխարհի ամենաշատ այցելություններ գրանցող թանգարաններից մեկը՝ Փարիզում գործող Լուվրը այցելուների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով վերանորոգման աշխատանքներ է սկսել: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով RFI-ին:
Արդեն մի քանի տարի է, ինչ թանգարանի այցելուների թիվը հասնում է 9 մլն-ի այն պարագայում, երբ 80-ականներին՝ Լուվրի կառուցման տարիներին, նրանց թիվը 3 մլն է եղել:
«Մեր թանգարանի գրանցած հաջողությունների շնորհիվ մեծացել է նաև այցելուների թիվը, համապատասխանաբար մուտքի և իրերի հանձման կետերում մեծ հերթեր են գոյանում»,-պարզաբանել է թանգարանի տնօրեն Ժան Լյուկ Մարտինեզը:
Նախագծի նպատակը այցելուների սպասարկման բարելավումն է: Վերանորոգման աշխատանքները կարժենան 53.5 մլն եվրո և կավարտվեն 2017 թվականին:










