Մայք Թայսոնն օգնել է ավտովթարի ենթարկված մոտոցիկլիստին

10:34 • 23.09.14

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնն օգնություն է ցուցաբերել ավտովթարի ենթարկված մոտոցիկլի վարորդին, հայտնում է Tmz.com-ը:


Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի սեպտեմբերի 16-ին Լաս Վեգասի մայրուղում:


Թայսոնը վկա է դարձել ավտովթարին եւ տուժող Ռայան Չեսլիի հետ սպասել շտապ օգնության մեքենայի ժամանմանը, որից հետո հեռացել դեպքի վայրից:


Չեսլին ստացել է մի քանի կոտրվածքներ:


Ավտովթարից տուժված մոտոցիկլի վարորդը շնորհակալություն է հայտնել Թայսոնին՝ նրան ուղարկելով նամակ եւ մրգերով զամբյուղ: