Անհամբեր սպասում ենք այսօր Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը. Ուորլիք

17:08 • 23.09.14

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հերթական գրառումն է արել Twitter սոցցանցի իր էջում:

 

«Մենք անհամբեր սպասում ենք այսօր Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը քննարկելու նպատակով»,-մասնավորապես գրել է ամերիկացի համանախագահը:

 

Հիշեցնենք, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում սեպտեմբերի 17-ին պաշտոնապես բացվել է Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանը: