Pink Floyd խումբը հրապարակել է վերջին 20 տարվա ընթացքում առաջին ալբոմի շապիկի դիզայնը

12:46 • 23.09.14

Բրիտանական Pink Floyd խումբը հրապարակել է իր նոր The Endless River ալբոմի շապիկի դիզայնը, որտեղ պատկերված է երիտասարդ մարդ նավակում, որը լողում է ամպերի միջով դեպի արևը։ Նկարի հեղինակը երիտասարդ եգիպտոսցի նկարիչ Ահմեդ Էմադ Էլդինն է, գրում է Корреспондент-ը։

 

Նոր ալբոմը բաղկացած է ստեղծագործություններից, որոնք ձայնագրվել են 1993-ին The Division Bell սկավառակի համար, սակայն տարբեր պատճառներով չեն ընդգրկվել դրանում։

 

The Endless River-ը կդառնա առաջին ալբոմը վերջին 20 տարվա ընթացքում։ Ալբոմի վաճառքը նախատեսված է նոյեմբերի 10-ից։ Երգերի հեղինակներն ու կատարողներն են կիթառահար Դևիդ Գիլմորը, թմբկահար Նիկ Մեյսոնը և Ռիչարդ Ռայթը, ով մահացել է 2008-ին։


 

Pink Floyd խումբը հրապարակել է վերջին 20 տարվա ընթացքում առաջին ալբոմի շապիկի դիզայնը