Նորաշեն 37 շենքի բնակիչները պահանջում են իրենց բնակարանները. բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

11:16 • 23.09.14

Նորաշեն 37 շենքի բնակիչներն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով իրենց բնակարանները։ Բնակիչներից Սոֆա Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ բնակիչները պայմանագիր են կնքել կառուցապատողի հետ, սակայն իրենց բնակարանները կալանքի տակ են դրվել։


«Մեր շենքը կառուցված է, սակայն բնակարանները կալանքի տակ են, Արտաշես Մելիքյանի ձեռքի տակ են։ 3 տարուց ավելի է դատն ընթանում է, սակայն միայն վկաներին են հարցաքննել։ Երկու հոգի արդեն կա բռնված, սակայն մեր հարցին ոչ ոք չի անդրադառնում»,-ասաց նա և նշեց, որ բնակիչները ոչ մի սպասելիք չունեն։


Սոֆա Վարդանյանը հայտնեց, որ 27 բնակիչներից մի մասը ամբողջությամբ է բնակարանի գումարը վճարել, իսկ որոշ մասը թեև մասնակի է վճարել, սակայն պատրաստ է վճարն ամբողջությամբ կատարել և բնակարանը ստանալ։