«Սեն Լորան» ֆիլմը Ֆրանսիան կներկայացնի «Օսկար» մրցանակաբաշխությունում
Բերտրան Բոնելոյի «Սեն Լորան. ոճը ես եմ» ֆիլմը կպայքարի «Օսկար» մրցանակի համար «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում՝ ներկայացնելով Ֆրանսիան, հայտնում է Лента-ն։
Կենսագրական դրամայի պրեմիերան կայացել է այս տարի Կաննի 67-րդ կինոփառատոնում։ Եվրոպական կինոթատրոններում ֆիլմը կհայտնվի սեպտեմբերի վերջին։
«Օսկար» մրցանակաբաշխությունը կկայանա 2015թ. փետրվարի 22-ին։
Կաննում դիտումների ընթացքում ֆիլմը ստացել է տարբեր քննադատների արձագանքը։ Շատ փորձագետներ համակարծիք են, որ դերասան Գասպար Ուլյելի ստեղծած կերպարը բոլորովին չի համապատասխանում ֆրանսիացի մոդելավորող Իվ Սեն Լորանի իրական բնավորությանը։










