Ֆրանսիայում գնացքներն էլեկտրոնային գրադարաններով են համալրվելու
Ֆրանսիայի երկաթուղային ազգային ընկերությունը (SNCF) որոշել է ավելի բազմազան դարձնել ուղևորների ճանապարհորդությունը, գրում է euromag.ru-ն:
SNCF-ի նոր ծառայությունը կդառնա էլեկտրոնային գրադարանի անվճար օգտագործումը: SNCF-ի ղեկավարությունը որոշել է սկզբնական շրջանում սկսել համակարգը փորձնական ձևաչափով:
Առաջիկա 6 ամիսը կամ տարին կախված է ծառայության հաջող գործարկումից, ուղևորները կկարողանան տարբեր գրողների և հեղինակների գրքերին և ստեղծագործություններին հասանելիություն ստանալ ընդամենն իրենց բջջայիններով կամ պլանշետներով:
Ուղևորներին կառաջարկեն ինչպես կարճ ստեղծագործություններ, այնպես էլ երկար և ծավալուն գործեր:












