Անօրինական միգրանտը Բրիտանիա է հասել ավտոբուսի տակ թաքնված՝ 400 կմ ճանապարհ անցնելով

00:36 • 23.09.14

Անօրինական միգրանտը Ֆրանսիայի Կալե քաղաքից Մեծ Բրիտանիա է հասել դպրոցական ավտոբուսի տակ թաքնված: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով Birmingham Mail-ին:


Սուդանի 35-ամյա քաղաքացին մոտ 400 կմ ճանապարհ է անցել Փարիզ էքսկուրսիա գնացած բրիտանական դպրոցական երեխաներին վերադարձնող ավտոբուսի տակ թաքնված:


Նա ձերբակալվել է ուրբաթ երեկոյան՝ Բիրմինգեմի մոտակայքում, ուր կայանել է դպրոցական ավտոբուսը էքսկուրսիայից հետո: