ԱՄՆ-ն և իր դաշնակիցները սկսել են Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ առաջին օդային հարվածները
ԱՄՆ-ն և իր դաշնակիցները սկսել են Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ առաջին օդային հարվածները, հայտարարել է Պենտագոնը: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Պենտագոնի խոսնակ, ծովակալ Ջոն Կիրբիի խոսքով՝ հարվածների ընթացքում օգտագործվել են կործանիչներ և ռմբակոծիչներ և Tomahawk հրթիռներ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել էր ոչնչացնել և վերացնել «Իսլամական պետություն» խմբավորումը, որն արդեն մեծ տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում:
ԱՄՆ-ն օգոստոսից ի վեր արդեն 190 օդային հարված է հասցրել Իրաքում գտնվող գրոհայինների դիրքերին :
Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա գործողություններն ընդլայնում են Սիրիայում ռազմական խմբավորման դեմ արշավը:
Կիրբին հաստատել է հարվածները՝ ասելով, որ «ԱՄՆ-ի ռազմական ուժերը և դաշնակից ազգային ուժերը» ռազմական գործողություն են իրականացնում Սիրիայում, բայց այլ մանրամասներ չի ներկայացրել:
«Հաշվի առնելով այն, որ այդ գործողությունները շարունակվում են, մենք չենք կարող այժմ հավելյալ մանրամասներ ներկայացնել»,- հավելել է նա:










