Թուրքական դպրոցներում թույլատրել են մուսուլմանական գլխաշոր կրել
Թուրքական դպրոցներում թույլատրել են մուսուլմանական գլխաշոր` չարշաֆ կրել, այս մասին հայտնում է The Daily Sabah-ը:
Խոսքը միայն պետական ուսումնական հաստատությունների ավագ դասարանների մասին է: Մասնավոր և կրոնական դպրոցներում աշակերտները նախկինի պես պետք է ենթարկվեն ներքին կանոնակարգին և օրենքներին:
Փոխվարչապետ Բյուլենթ Առընչը հայտարարել է, որ կառավարության վերջին նիստում որոշվել է փոփոխություն մտցնել կրթության մասին օրենքում:
Փոփոխությունները վերաբերում են կրթական հաստատություններում աշակերտների և ուսուցիչների արտաքին տեսքին և հագուստին:
Նշվում է, որ երկար ժամանակ է՝ թուրք հասարակության շրջանում քննարկումներ են ընթանում չարշաֆ կրելու շուրջ:










