Աֆրիկյան երկրներում Էբոլայի պատճառով սահմաններ փակելու կարիք չկա, իրավիճակը վերահսկվում է. ԱՀԿ

10:46 • 23.09.14

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ աֆրիկյան երկրներում Էբոլա վարակի պատճառով սահմաններ փակելու կարիք չկա, իրավիճակը վերահսկվում է, գրում է Euronews-ը:

 

ՄԱԿ-ի գրասենյակից հայտնել են, որ Սենեգալում և Նիգերիայում համաճարակն այդքան էլ տարածված չէ, այնուամենայնիվ վարակը միջազգային հանրության առողջության համար վտանգ է ներկայացնում:

 

Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայի դպրոցներում սկսել են ինֆրակարմիր ջերմային սքաներներով ստուգումները:  Divine Grace միջնակարգ դպրոցի տնօրեն Ռեյսկի Բենսոնը հայտնել է, որ իրենք մանրակրկիտ ստուգումներ են անցկացնում սքաներներով, և եթե աշակերտներից որևէ մեկի մոտ ջերմաստիճանի տարբերություն է նկատվում, ապա տեղեկացնում են բուժքրոջը, ով երեխային հեռացնում է դպրոցից և հատուկ խնամքի տակ առնում:

 

Հաղորդվում է, որ Գվինեայում նոր մահվան դեպքեր չեն գրանցվել, սակայն 4 դեպք գրանցվել է Սիերա Լեոնեում, 39-ը՝ Լիբերիայում: