Սպիտակ տան տարածք ներխուժած անձը զինված է եղել

11:17 • 23.09.14

Օրերս Սպիտակ տան տարածք ներխուժած անձի մեքենայում զենք է հայտնաբերվել, գրում է BBC News-ը:

Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի նստավայր անօրինական մուտք գործած տղամարդու մեքենայում հայտնաբերվել է մոտ 800 փամփուշտ և զենք, հայտնում են դատախազությունից:

 

Իրաքի պատերազմի վետերան, 42-ամյա Օմար Գոնզալեզը նստավայր մուտք գործելիս իր մոտ ունեցել է միայն դանակ: Ականատեսների պատմելով՝ իրավախախտը ցատկել է ցանկապատի վրայով և ուղղվել դեպի Սպիտակ տան արևմտյան թև:

 

Նրան կանգնեցրել են անվտանգության աշխատակիցները, իսկ Սպիտակ տան աշխատակիցները ժամանակավորապես տարհանվել են ապահով վայր:

 

Տղամարդը մեղադրվում է արգելված տարածք զինված ներխուժման համար: