Հնդկական կենդանաբանական այգում սպիտակ վագրը երեխայի մահվան պատճառ է դարձել

13:30 • 23.09.14

Հնդկաստանի մայրաքաղաքի կենդանաբանական այգում սպիտակ վագրը երեխայի է սպանել, հայտնում է Business Insider-ը:

 

Այգու ղեկավարությունից հաստատել են, որ վագրը հարձակվել և սպանել է դպրոցականի, որը, ըստ ամենայնի, արգելապատնեշի վրայով վագրի բնակության գոտի է ցատկել: 

 

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 1-ին մոտ: