Չինաստանում 6-ոտանի հորթ է ծնվել (տեսանյութ)

09:34 • 24.09.14

Չինաստանի Շանդուն նահանգում 6-ոտանի հորթ է ծնվել։ Կենդանու տերը պատմել է, որ լրացուցիչ ոտքերը, որոնք աճում են պարանոցից, նրան ոչ մի անհարմարություն չեն պատճառում։ Սակայն կենդանին չի կարող դրանք շարժել, գրում է segodnya.ua-ն։

 

Անասնաբույժները կարող են հեշտությամբ հեռացնել կենդանու ավելորդ վերջույթները, սակայն տերը չի ցանկանում, որ հորթին վիրահատեն, քանի որ ցանկանում է վաճառել նրան տարօրինակ կենդանիների այգուն։

 

Ֆերմերը նախ կարծել է, որ նման հորթի լույս աշխարհ գալու պատճառը մուտացիան է, որը պայմանավորված է նահանգում գտնվող ձեռնարկությունների վնասակար արտանետումներով։ Սակայն բժիշկները վստահեցնում են, որ պատճառը մոր արգանդում մի պտղի կլանումն է մյուսի կողմից։