Չինական քաղաքի փողոցներն անհասկանալիորեն լցվել են աղբակույտով (լուսանկարներ)
Չինաստանի հյուսիսարևմտյան Շենսի նահանգի Սիան մայրաքաղաքում բարձրահարկ շենքերի շուրջ փողոցները լցվել են աղբի հսկայական կույտերով:
Ինչպես գրում է Daily Mail-ը` աղբակույտում ինչպես հին կահույքի մասեր, այնպես էլ՝ շինանյութերի մնացորդներ են հայտնվել, և այդ ամենը լցվել է երեխաների խաղահրապարակի հարևանությամբ:
Ինչպես աղբյուրն է գրում` անհայտ է, թե ինչու և ինչպես է այդ աղբը հայտնվել շենքերի հարևանությամբ, սակայն հայտնի է, որ այն արդեն 10 օր է՝ լցված է փողոցներում:
















