Էվերեստի գագաթը երկու անգամ նվաճած լեռնագնացը կորել է Էլբրուսում

11:35 • 24.09.14

Էվերեստի գագաթը երկու անգամ նվաճած լեռնագնաց Լեյլա Ալբոգաչիևան՝ Ինգուշեթիայից, կորել է Էլբրուս լեռը բարձրանալիս, գրում է lenta.ru-ն:

 

Նրա անհետանալու մասին լուրը Կաբարդինո-Բալկարիայի արտակարգ իրավիճակների վարչությունը ստացել է սեպտեմբերի 22-ին:

 

Դեպքի վայր են ուղարկվել որոնողա-փրկարարական խմբեր:

 

Ալբոգաչիևան նվաճել է Էվերեստը 2012 և 2013 թվականներին: