FEMEN-ի ակտիվիստուհիները Փարիզում «Իսլամական պետության» դեմ ակցիա են անցկացրել

15:43 • 24.09.14

FEMEN շարժման ակտիվիստուհիներն այսօր Փարիզում ակցիայի են դուրս եկել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ, հայտնում է Le Figaro-ն:

 

Մինչև գոտկատեղ մերկացած, պլաստմասսայե զենքերով ու մուսուլմանական գլխաշորերով ակտիվիստուհիները կարգախոսներ են վանկարկել Ելիսեյան դաշտերում. «Անհավատնե՛ր, վե՛ր կացեք ու պայքարե՛ք ԻՊ-ի դեմ»:

 

Ակցիան տևել է ընդամենը մի քանի րոպե: Le Figaro-ն նշում է, որ չնայած դրան՝ ակցիան մեծ հետաքրքրություն է առաջացրել Ելիսեյան դաշտերում զբոսնողների շրջանում: