Վրաստանում սիրիացի ապստամբների նախապատրաստում չի ծրագրվում
Վրաստանի Ազգային անվտանգության խորհուրդը հերքել է նախօրեին մամուլում տարածված տեղեկությունն այն մասին, թե այդ երկրում սիրիացի ապստամբների նախապատրաստման կենտրոն է բացվելու, հայտնում է News Georgia-ն:
ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեն, ում վերագրվում էր համապատասխան հայտարարությունը, ասել է, որ Foreign Policy հանդեսը պարզապես սխալ է մեկնաբանել իր ասածը:
Հեղինակավոր հանդեսի խմբագրությունն իր հերթին հրաժարվել է վերախմբագրել հոդվածը և պնդել, որ պատասխանատու է իր հրապարակման իսկության համար:
ԱՄՆ-ն նախատեսում է այդ ապստամբներին մարզել որևէ երկրում՝ իսլամիստների դեմ միջազգային դաշնակցային պայքարի շրջանակներում: Այս կտրվածքով Վրաստանը հաստատել է իր մասնակցության պատրաստակամությունը:










