Գուգարքում սպանություն կատարողը ՌԴ-ում որոնվում է բռնաբարության մեղադրանքով

15:47 • 24.09.14

Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել Արթուր Ղավալյանի կողմից Հայկուշ Աշուղյանին սպանելու և Րաֆֆի Աշուղյանին մարմնական վնասվածք պատճառելու մասին:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ Ա. Ղավալյանը 2011 թ. նոյեմբերի 18-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով: 

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: