Մոսկվայում 6-ամյա երեխան ընկել է 16-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Մոսկվայում 6-ամյա երեխան ընկել է բարձրահարկ շենքի 16-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով երկրի իրավապահ մարմինների մամլո ծառայության հայտարարությանը:
Մոսկվայի ՆԳՆ մամլո ծառայությունը հաստատել է միջադեպի մասին լուրը՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել Շելկովյան խճուղու 18 շենքի 1-ին մուտքում:
«Երեխան տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ է ստացել և ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել»,-հայտնել են ոստիկանությունում:










